ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է մամուլի տեղեկություններին, թե Հունաստանում վաճառքի է հանվել իր աներորդու անունով գրանցված կղզիներից մեկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին և հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլևս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը:
Հարկային, մաքսային համակարգերի բարեփոխումները բավարար չեն, ու անհրաժեշտ է նոր թափով շարունակել` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին աշխատակազմին ներկայացնելիս:
Կառավարության առաջին օղակի պաշտոնյաների ձևավորումից հետո սկսվել է փոխնախարարների «զտումը»: Մեր տեղեկություններով, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բոթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար:
Եթե Հայաստանն առաջիկա տասնամյակի ընթացքում նոր զբոսաշրջային հատված ստեղծի, կկարողանա տնտեսական աճ գրանցել` ասվում է forbes.ru-ի հոդվածում, որում մտորումներ են ներկայացվում իշխանափոխությունից հետո հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ:
ՀՀԿ-ն շարունակելու է գործել հանուն ՀՀ քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վարչապետության 9-րդ օրը Նիկոլ Փաշինյանն ստիպված էր դիմել հակառակ կոչով` հնազանդության: Մայիսի 16-ը հետհեղափոխության պատմության մեջ կմտնի անհնազանդության միանգամից մի քանի դրսևորումներով:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...